Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մաթս Հումելսը կարող է կաիերան շարունակել իտալական Ա սերիայում։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Բոլոնիան»։
35-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում է։ Հումելսը, չնայած նախորդ մրցաշրջանում «Բորուսիայի» հետ հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որոշեց չերկարաձգել պայմանագիրն ու հեռանալ ակումբից։ Նա դորտմունդյան ակումբում հանդես է եկել 2008-2016 և 2019-2024 թթ.` 508 խաղում դառնալով 38 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Բոլոնիան» Ա սերիայի 2023/24 մրցաշրջանը 68 միավորով ավարտել է 5-րդ տեղում և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։