Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Հայաստանի չեմպիոն են հռչակվել Նորայր Հախոյանը(55 կգ), Գևորգ Ղարիբյանը(60 կգ), Հրաչյա Պողոսյանը(63 կգ), Սլավիկ Գալստյանը(67 կգ), Շանթ Խաչատրյանը(72 կգ), Մալխաս Ամոյանը(77 կգ), Գագիկ Հակոբյանը(82 կգ), Գևորգ Թադևոսյանը(87 կգ), Հայկ Խլոյանը(97 կգ), Դավիթ Օվասապյանը(130 կգ):
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ 82 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը եզրափակիչում վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից: