Logo

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

19:24 / 24.12.2024Ըմբշամարտ
null

Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։

10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն են դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Հայաստանի առաջնությանը մասնակցել է շուրջ 80 ըմբիշ։ Մրցաշարից ազատված էին Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալակիրներ Մալխաս Ամոյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ինչպես նաև աշխարհի առաջնության մրցանակակիրները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա