Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայանալիք խաղի մասին, հաղորդում է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Թղթի վրա հայերը մեզնից թույլ են, բայց մենք, անշուշտ, մտադիր չենք թերագնահատել նրանց։ Իռլանդացիների դեմ խաղում նրանք ցույց տվեցին, թե որքան վտանգավոր կարող են լինել։ Նրանք ունեն երեք կամ չորս շատ ուժեղ ֆուտբոլիստ։ Մեր նպատակը, իհարկե, հաղթանակն է»,- ասել է Ռոսին:
F խմբի առաջատարը 6 միավորով Պորտուգալիան է, Հայաստանը 3 միավորով երկրորդն է, Հունգարիան ու Իռլանդիան վաստակել են 1-ական միավոր։
Մունդիալ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


