Logo

Հուսալի ընկեր ու լուսանկարիչ․ «Ռեալի» աստղը լուսանկարել է հավաքականի խաղընկերներին

17:41 / 28.03.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասն օրերս նորամուտն էր նշել Մարոկկոյի հավաքականի կազմում։ Իսպանիայում ծնված 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր Անգոլայի (1-0) ու Մավրիտանիայի դեմ (0-0) ընկերական խաղերին։

Դատելով համացանցում հայտնված լուսանկարներից ու տեսանյութերից՝  Դիասը հարմարվելու հետ կապված խնդիրներ չունի նոր թիմում։ Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները խաղից հետո Դիասին խնդրել են լուսանկարել իրենց։ «Ռեալի» աստղը համաձայնել է՝ անելով նաև սելֆի։

Հիշեցնենք, որ Բրահիմ Դիասը ծնվել է Իսպանիայի Մալագա քաղաքում, իսկ նրա ծնողները մարոկկացիներ են։ 2021 թ. հունիսին կիսապաշտպանը հրավիրվել էր Իսպանիայի հավաքական` մասնակցելու Լիտվայի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (4-0)։ Այդ խաղում Դիասը դարձել էր նաև գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ