Logo

Հուսով — հուՅսով. որը որտեղ ու երբ կիրառել

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.08.2018ՄՇԱԿՈՒՅԹ
es ashxatum em 2 16 1 - Հուսով — հուՅսով. որը որտեղ ու երբ կիրառել

Հույս բառի գործիական հոլովի այս երկու տարբերակներն էլ ճիշտ են, եթե ճիշտ տեղում ենք գործածում։ Հուսով֊ը օժանդակ եմ բայի հետ է հանդես գալիս․ «Ես հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանաս», «Մենք հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի»։ Հուսով եմ֊ը հավասարարժեք է հույս ունեմ֊ին․

Հուսով եմ / հույս ունեմ, որ չես մոռանա։

Այսինքն՝ նախադասության մեջ Հուսով եմ-ը առանձին ստորոգյալ է դառնում։

Իսկ հույսով֊ը՝ իբրև գործիական հոլովով գոյական, նախադասության մեջ հենց ստորոգյալի լրացում է լինում՝ պատասխանելով  ինչո՞վ կամ ինչպե՞ս հարցերին․

Հույսով սպասում է, հույսով ապրում է = հույսով է ապրում։

Սխալ է ասել՝

Այդ հուսով էլ բոլորը գնացին քնելու:

Պետք է ասել՝

Այդ հուՅսով էլ բոլորը գնացին քնելու:

 

Կամ՝

Դուք հույսով եք, որ նա կկատարի՞ իր խոստումը։

— Այո, հույսով ենք։

Պետք է ասել՝

Դուք հուսով եք, որ նա կկատարի՞ իր խոստումը։

— Այո, հուսով ենք։

 

Կարդացեք նաև՝

Հրատարակել — հրապարակել. որը ո՞րտեղ ու ե՞րբ օգտագործել

Հանձին — հանձինս. որը ինչպե՞ս ու որտե՞ղ գործածել

Անձիք – ԱնձիՆք. ո՞րն է ճիշտը

Վերաբերել – վերաբերՎել. ո՞րը որ դեպքում է ճիշտ կիրառել


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ