Logo

Հումելսն ու Մյուլերը կրկնել են Պիկեի և Նեյմարի հանրահայտ լուսանկարը

18:42 / 17.07.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» ու Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլերը և Մաթս Հումելսը կրկնել են Նեյմարի ու Ժերար Պիկեի հանրահայտ լուսանկարը։

2017թ. հուլիսի 24-ին Պիկեն սոցցանցերում Նեյմարի հետ լուսանկար էր հրապարակել և գրել. «Նա մնում է»։

Այդ ժամանակ ՊՍԺ-ն ակտիվ բանակցում էր` «Բարսելոնայից» Նեյմարի տրանսֆերային իրավունքը գնելու համար, ու այդ հրապարակումից հետո շատերը կարծեցին, թե բրազիլացին չի հեռանա ակումբից։

Այդուհանդերձ, «Պարի Սեն-Ժերմենը» օգոստոսի 3-ին ակտիվացրեց Նեյմարի պայմանագրում նշված հրաժարագնի կետն ու 222 միլիոն եվրոյով իրականացրեց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։

Հումելսը Մյուլերի հետ լուսանկարը նույնպես մակագրել է նույն տեքստով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ