Logo

Հովհաննես Բաչկովն անդրադարձել է կորոնավիրուսով վարակված լինելուն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.04.2020ՍՊՈՐՏ
Հովհաննես Բաչկովը հաղթում է Լուիս Արկոնին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:40

-

-

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից։

Բաչկովը, որի թեստը դրական պատասխան էր տվել Լոնդոնից Հայաստան վերադառնալուց հետո, մանրամասներ է ներկայացրել վարակի ընթացքում իր վիճակից։

«Ընդամենը երկու օր եմ զգացել վիրուսի ներկայությունն օրգանիզմումս, որն էլ կապում էի մրսածության հետ։ Ջերմություն, թեթև հազ, քթի խոռոչների փակվածություն, դող. սրանք էին հիմնական ախտանշանները։

Ինձ ավելի շատ ճնշում էր ոչ այնքան վարակակիր լինելու փաստը, այլ ինչ որ մեկին վարակելու ներշնչանքը։ Լինելով հոգեբանորեն հավասարակշռված անձնավորություն՝ կարողացա տիրապետել ներշնչանքը։ Հուրախություն բոլորիս՝ չէի վարակել ընտանիքիս անդամներից ոչ մեկին։ Չէի վարակել նաև նրանց, ում հետ շփվել էի Լոնդոնում։ Չվարակելու փաստն ինձ զարմացրեց։ Այսօր ես ինձ շատ լավ եմ զգում, անցել եմ բնականոն կյանքի, սկսել եմ անհատական մարզումներս։

Իմ սիրելի հայրենակիցներին հորդորում եմ մնալ տանը, խուճապի չմատնվել, սթափ լինել և լավ սնվել։ Ինչ էլ լինի՝ Держите удар»,- մասնավորապես գրել է Բաչկովն իր ֆեյսբուքյան էջում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ