Logo

Հովհաննես Բաչկովը կմասնակցի աշխարհի առաջնությանը

22:25 / 03.12.2025Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը։

33-ամյա բռնցքամարտիկը 67կգ քաշային կարգում կփոխարինի Արմեն Մաշակարյանին։

Աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիրը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից ու կմրցի քենիացի Մվատեի դեմ։

Բաչկովը տևական ժամանակ միայն պրոֆեսիոնալ մենամարտեր էր անցկացնում` առաջին կիսամիջին քաշային կարգում տանելով 8 անընդմեջ հաղթանակ։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում դեկտեմբերի 4-ից 13-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ