Logo

Հովհաննես Բաչկովը մուտք է գործում պրոֆեսիոնալ ռինգ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.07.2020ՍՊՈՐՏ
hovhannes bachkov 3 - Հովհաննես Բաչկովը մուտք է գործում պրոֆեսիոնալ ռինգ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:40

-

-

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում:

27-ամյա մարզիկը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ: Բաչկովը, նախքան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 15 մենամարտի շեմը հաղթահարելը, կարող է ելույթ ունենալ նաև սիրողական մակարդակում:

Նշենք, որ այդ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին: MTK Global-ն իր ստեղծման օրվանից ի վեր համագործակցել է համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ բռնցքամարտիկների հետ, որոնց թվում են Թայսոն Ֆյուրին, Բիլի Ջո Սոնդերսը, Ջոշ Թեյլորը, Թերի Ֆլենագանը, Չարլի Էդուարդսը և այլք:

Հովհաննես Բաչկովը՝ անցած բարդ ճանապարհի ու աշխարհում առաջինը դառնալու նպատակների մասին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ