Logo

Ծանրորդ Հովհաննես Ղահրամանյանը՝ պատանեկան ԵԱ-ի փոխչեմպիոն

16:02 / 08.07.2023Ծանրամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ) Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում դարձավ փոխչեմպիոն:

Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտի 312 կգ (140+172) արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Ղահրամանյանը փոքր արծաթե մեդալի արժանացավ նաև պոկում ու հրում վարժություններում:

Երկամարտի 314 կգ (141+173) արդյունքով չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լևան Օչիգավան: Լավագույն եռյակը եզրափակեց լեհ Դավիդ Լիսիակը` 281կգ (124+147):

Սա Հայաստանի թիմի հինգերորդ մեդալն է պատանեկան ԵԱ-ում։ Ավելի վաղ Սերյոժա Բարսեղյանը (Մ17, 67 կգ) և Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ) դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Կառլեն Դավթյանն (Մ17, 49 կգ) ու Յուղաբեր Ամրոյանը (Մ17, 40 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ