Կիպրոսի «Անորտոսիսի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը ժամանել է Երևան՝ աջակցելու ազգային թիմին Թուրքիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի առաջին տուրի խաղում:
32-ամյա ֆուտբոլիստը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում, քանի որ կարմիր քարտ էր ստացել նախորդ պաշտոնական խաղում։ Համբարձումյանը խաղադաշտից հեռացվել էր իռլանդացիների դեմ Ազգերի լիգայի 6-րդ տուրի Իռլանդիայի դեմ հանդիպման 89-րդ րոպեին։
«Տեսեք, թե ով է այստեղ»,- լուսանկարին կից գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։
Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ VNews-ի ֆոտոշարքում
Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)
Վարազդատ Հարոյան․ «Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը»
Ալեքսանդր Պետրակով․ «Փորձում եմ փոխել հայ ֆուտբոլիստների մտածելակերպը»
Չինգիզ Ունդերը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին
Շտեֆան Կունց. «Այս խաղում պարտվելու սցենար չեմ դիտարկում»
Երևանում Թուրքիայի հավաքականի նախախաղային մարզումը՝ VNews-ի ֆոտոշարքում