Logo

Հովհաննես Հարությունյան. «Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել»

21:12 / 14.07.2023• Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակի մասին։

«Տպավորությունները դրական են, քանի որ հաղթել ենք, բայց ունեինք բազմաթիվ պահեր և կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել:

Ուսումնասիրել էինք մրցակցին և գիտեինք, որ խորը պաշտպանության պետք է անցնեին: Շատ դժվար է նման թիմերի դեմ խաղալը և ուրախ ենք, որ ամեն դեպքում երկու գոլ խփեցինք: Կուսումնասիրենք այս խաղը, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք պատասխան մրցավեճին:

Միշտ առաջնության սկզբում բարդ է լինում, որովհետև կան նորեկներ և կա ադապտացիայի խնդիր, կարծում եմ ժամանակի ընթացքում ավելի լավ կլինի համագործակցությունը»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Փյունիկի» մամուլի ծառայության հետ զրույցում:

«Փյունիկի» ու «Նարվա Տրանսի» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին: Այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ