Logo

Հովհաննես Հարությունյանը գոլային փոխանցում է կատարել «Սոչիում»

23:14 / 09.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել ռուսական «Սոչիի» կազմում: 24-ամյա ֆուտբոլիստը բուլղարական «Սլավիայի» դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել բրազիլացի կիսապաշտպան Միգելին, որը խփել է հանդիպման միակ գոլը:

Հարությունյանը հունվարի 16-ին էր Երևանի «Փյունիկից» տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ:

Հովհաննես Հարությունյանի գոլային փոխանցման տեսանյութը:

Ընկերական հանդիպում

«Սոչի» (Ռուսաստան) - «Սլավիա» (Բուլղարիա)՝ 1-0

Միգել, 59

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ