Logo

Հովհաննես Հարությունյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

13:11 / 29.08.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հարությունյանը վնասվածքից ապաքինվելուց հետո օգոստոսի 28-ին մասնակցել էր «Վեստ Արմենիայի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 8 խաղի, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի դաշտում խաղալու է Թուրքիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում հյուրընկալելու է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիային։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը առաջիկա խաղերի համար հրավիրել էր հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ