Logo

Հովհաննես Հարությունյանը` «Նոայի» ֆուտբոլիստ

23:13 / 03.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ռուսական «Սոչիից» ձեռք է բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի գավաթակիրն ու 26-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Նա կխաղա «99» համարի մարզաշապիկով: Հարությունյանը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Արարատ-Արմենիայում»: 

«Հանուն Հայաստանի, հանուն երկրպագուների։ Պատրաստ եմ նոր էջ գրել «Նոայի» հաղթանակների գրքում»,- ասել է Հարությունյանը «Նոայի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ