Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձել է ռուսական «Սոչի»։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրն ավարտվել է։
25-ամյա կիսապաշտպանն այս տարվա հունվարին է «Փյունիկից» 160 հազար եվրոյով տեղափոխվել «Սոչի», սակայն մեկ ամիս անց վարձավճարով վերադարձավ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմ։ Հարությունյանը «Փյունիկում» 157 խաղում խփել է 27 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։
Հիշեցնենք` Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանն ավելի վաղ հայտնել է, որ «Փյունիկը» հրաժարվել է գումար վճարել ու կրկին վարձակալել 25-ամյա ֆուտբոլիստին։ Հայաստանի նորընծա չեմպիոնը ցանկացել է 160 հազար եվրոյով գնել նրա տրանսֆերը, սակայն այդ տարբերակն էլ մերժել է «Սոչին»։
Այժմ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մոտ է վարձավճարով «Արարատ-Արմենիա» վերադառնալուն, որի կազմում հանդես է եկել 2017-2018 և 2019-2021 թթ. ու 30 խաղում խփել է 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։


