Ֆրանսիայի Շատորու քաղաքում վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Մարգարյանը դարձել է աշխարհամասի չեմպիոն։
50 մետր վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Մարգարյանը վաստակել է 591 միավոր, սահմանել համաշխարհային ռեկորդ` նվաճելով ոսկե մեդալ։
Տղամարդկանց թիմն էլ 1738 միավորով բրոնզե մեդալ է նվաճել։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել նաև Լիլիթ Մկրտչյանը, որը նույն մրցաձևի կանանց պայքարում վաստակել է 572 միավոր։
Կանանց թիմը 1685 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։


