Logo

Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 04.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
aswer - Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

***

Օլա ջան, գրում ես, թե նախանձվում էիր, որ Կոնոն ու իր նշանածն զբոսնում էին միասին, այնինչ դու մենակ էիր. ա՜խ, թե գիտենաս այս խոսքերն ինչպես սիրտս կրակեցին, ինչպես լցվեցա… Բայց չէ որ նրանք տարիներով հեռու են իրարից, իսկ մենք… մենք դեռևս շատ ժամանակ ունենք։ Այստեղ ակամայից հիշելով մեր սիրո անցյալ արկածները, մի բան գրեմ.— առավոտյան թղթերիս մեջ պատահմամբ գտա 87 թվականի վերջերին գրած մի բանաստեղծություն, որը գրել եմ քեզ վերա… ժամանակը (լավ հիշեցի, թե ինչ օր եմ գրել)։ Այնքան ինձ դյուր եկավ, որ հետս տարա կոնսիստոր, չգիտեմ, այնտեղ մնաց, թե հետս բերեցի, վերջապես կորցրել եմ, վաղը կորոնեմ կոնսիստորում. բայց ահա նրա վերջին տները. —

…Ես ուզում եմ սեր երգել,
Երգել սրտանց և վառվել,
Ես ուզում եմ և գրկել,
Փարել նրան և փարվել։

Ես ուզում եմ մի հրատապ
Սաստիկ սիրով ինձ տանջել,
Նրա կրծքին անարատ
Բոցավառվիլ և հանգչել.

Թողեք, թողե՛ք ինձ խնդրեմ,
Թողեք ինձ միայն սեր երգել.
Թողե՛ք, թողե՛ք, որ գրկեմ,
Սիրեմ նրան անարգել…

***

Նամակս վերջացնեմ գրքիս մասին տեղեկություն գրելով. դարձյալ ուղարկեցի 20 ռուբլի։ Այս Ստեփանյանիցն էր. նա 40 էր առաջարկում, բայց ես այդ էլ բավական համարեցի, և դարձավ 70 ռուբլի։ Գրեցի, որ գրքի գինը 40 կոպեկ լինի։ Շատերն են ասում, որ 40 կոպեկ արժան է, նույնիսկ գրավաճառանոցում։

Քեզ կարոտ՝ քո Հովհաննես Թումանյան։

Բարևիր բոլորին։

<Հ. Գ.> Մոռացել էի. Տերտերն ասում է՝ Շաքարին ասեցեք մոթալը շուտ ուղարկիր։

16. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս — Շուլավեր

1890 թ., 27 սեպտեմբերի, Թիֆլիս

…Արի՛, հոգիս, որ առանց քեզ
Կյանքը դառն է և անձուկ,
Արի՜, արի՛, որ նորոգես
Եվ մեր սերը վաղանցուկ…

***

Օլա ջան,
Թեև այսօր մի նամակ էլ եմ ուղարկել, բայց, այնքան քաղցր է ինձ համար քեզ վրա նամակ գրելը, որ ստիպված եմ այսօր երկրորդ նամակը գրել։

Այնպես հափշտակված էի այսօրվան նամակը գրելիս, որ մոռացել եմ (կարծեմ) ամսաթիվը դնել։ Մի շատ ծիծաղելի թերահավատությամբ և անմիտ կասկածանքով ես տանջվում եմ, կարծելով, թե քեզ… կամ թե շատ ուշ եմ տեսնելու։ Ի՜նչքան տխուր են անցնում առանց քեզ իմ ժամերը, նրանցից յուրաքանչյուրը մի ծանր բեռան նման է:

աղբյուր՝ Վիքիդարան


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

03:38 / 16.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
5 անգամ կրակել են MMA-ի անպարտելի մարտիկ Թիմուր Խիզրիևի վրա, նա ողջ է

00:57 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. «Նոան» բաց թողեց երկու գոլի առավելությունը, բայց դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

00:28 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Բելինգհեմը վիրահատվել է ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից

23:55 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. «Բարսելոնան» հովանավորչական պայմանագիր կկնքի ԿԴՀ-ի հետ

23:29 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Նապոլի»

22:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

22:22 / 15.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց խմբային փուլի վերջին խաղում

21:56 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Լիվերպուլը» ռեկորդային տրանսֆերային առաջարկ է պատրաստում

21:24 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դե Բրույնեն շրջանառությունից հանված խաղահամարով է եղել «Նապոլիում» առաջին մարզմանը

20:58 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տոռեն հեռացել է «Բարսելոնայից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
20:27 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էրիկ Օկանսին` «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
19:55 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կոլո Տուռեն ընդգրկվել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում

Պաշտոնական
19:20 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սևիկյանը «Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել

18:40 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
1 միլիարդ ֆունտ. «Ման. Սիթիի» ռեկորդային պայմանագիրը

18:02 / 15.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Ինչու Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանում՝ բացատրում է UFC-ի նախկին չեմպիոնը

17:43 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սարդարապատը» հյուրընկալել է Մադրիդի «Աթլետիկոյի» ճամբարը

17:17 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ուեսլի Սնեյդերի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել նիդերլանդական ակումբի հետ

Պաշտոնական
17:07 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին կուղարկի՞ վարձակալության. ակումբի արձագանքը

16:53 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Ուրարտուի» հայտացուցակը «Նեմանի» դեմ պատասխան խաղին

16:27 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խումբ. 2025/26 մրցաշրջանի մեկնարկը, առաջին տուրի զույգերը

16:20 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանության արդյունքները

16:08 / 15.07.2025 • Թենիս

Iași Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

15:51 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Այս օրը դու երբեք չես մոռանա». Պերեսը՝ «Ռեալի» նորեկին

15:40 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լիվերպուլի» նախկին ավագ Ջորդան Հենդերսոնը՝ «Բրենթֆորդի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
15:28 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Ատալանտայի» գլխավոր մարզիչը հոսպիտալացված է

Պաշտոնական
15:19 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգա. 2025/26 մրցաշրջանի մեկնարկը, առաջին տուրի զույգերը

15:17 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Հպարտ եմ «Լիվերպուլում» Վրաստանը ներկայացնելու համար». Մամարդաշվիլի

14:50 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես և ինչու Վահե Գևորգյանն ու «Վանի» 17 ֆուտբոլիստ համալրեցին «Ալաշկերտը». Fast News-ի ռեպորտաժը

14:15 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնայի» դարպասապահը կխաղա Լա լիգա 2-ում

Պաշտոնական
14:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Բիչախչյանի թիմակիցը վախենում է ձերբակալվելուց և չի մեկնի եվրագավաթային խաղին

13:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Եթե դուրս մնանք, աշխարհի վերջը չի լինի». «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ

13:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ահա թե ինչու եմ ատում Լոնդոնը». Կոտրել են Անգլիայի հավաքականի հարձակվողի ավտոմեքենայի ապակին

12:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ-ի գավաթը Դոնալդ Թրամփի մոտ է, իսկ «Չելսիին» բաժին է հասել կրկնօրինակը

12:05 / 15.07.2025 • Ֆուտբոլ

El Larguero. «Բարսելոնայի» դիրքորոշումը Լամին Յամալի շուրջ սկանդալային իրավիճակի վերաբերյալ

11:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդն» այցելել է «Էնֆիլդ»՝ Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի հիշատակը հարգելու

11:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի առաջնության գլխավոր ռմբարկուին

10:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ծրագիր, որը կարող է սահմանափակել 1000 գոլի շեմը հատելու Ռոնալդուի հնարավորությունը

10:23 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Կանենք առավելագույնը, որ անցնենք երկրորդ փուլ»

10:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես է խաղում «Ռեալի» նորեկ Ալվարո Կառերասը

00:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել` «սոքերը» դարձնելով «ֆուտբոլ»

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ