Logo

Հոյլունը մոտ է Ա Սերիա վերադառնալուն

13:12 / 21.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը բանակցում է Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն

Բանակցություններն ընթանում են բարեհաջող, սակայն դանիացին մի քանի պահանջ է ներկայացրել: Հոյլունը ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր ստորագրել ակումբի հետ ու երաշխիքներ ստանալ, որ կմնա թիմում երկար ժամանակ: Նա չի ցանկանում վարձակալական պայմանագիր: 

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չէր ընդգրկել Հոյլունին «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի խաղի (0-1) հայտացուցակում: 

Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ