Logo

Հոյլունի դուբլը հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին»

22:25 / 18.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի մարզադաշտում մրցեց «Լութոն Թաունի» դեմ՝ առավելության հասնելով 2-1 հաշվով:

Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմից խաղի սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ դանիացի կենտրոնական հարձակվող Ռասմուս Հոյլունը՝ 2 անգամ աչքի ընկնելով 2 րոպեում։

21-ամյա Հոյլունը Պրեմիեր լիգայում գոլ խփեց 6-րդ խաղում անընդմեջ և դարձավ նման ցուցանիշ գրանցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։

Մանկունյական ակումբը Անգլիայի առաջնությունում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը: «Լութոնը» 20 միավորով 17-րդն է:

Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Լութոն Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1-2

Կարլթոն Մորիս, 14 - Ռասմուս Հոյլուն, 1,7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ