Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
«Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ,
Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին:
Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է:
Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»,- նշված է հայտարարությունում:
Ավելի վաղ Ըմբշամարտի համաշխարհային միությունը ներկայացրել էր Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը, Հայաստանի հավաքականի հայտացուցակից բացակայում էր Արթուր Ալեքսանյանը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունները կցուցադրվեն Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


