Logo

Hype Fighting. Ծառուկյանը` գլխավոր իրադարձության մասնակից

22:48 / 01.12.2025Այլ մարզաձևեր
Պաշտոնական
null

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը Hype Fighting-ի հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին կլինի Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մրցաշարի գլխավոր իրադարձության մասնակիցներից մեկը:

29-ամյա մարտիկի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Ըստ UFC-ի կանոնների` Ծառուկյանը կարող է մրցակցել միայն գրեփլինգի կամ բրազիլական ջիու-ջիտսուի կանոններով:

Hype Fighting-ի մրցաշարերում անցկացվում են մերկ բռունցքներով մենամարտեր: Երևանյան մրցաշարում հանդես կգան նաև Լենդրուշ Հակոբյանը, Վահե Սարուխանյանը, Գենադի Մակարյանը, Ռոման Քալաշյանը, Տարոն Հովհաննիսյանը, Արմեն Աթաևը և այլ մարտիկներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ