Logo

Հյոն Մին Սոնը հաղթողի մեդալը ստացել է հանդերձարանում

14:56 / 22.05.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո հաղթողի մեդալ չի ստացել, հայտնում է ESPN-ը:

Մրցանակաբաշխության ժամանակ մեդալները վերջացել են, և թիմի ոչ բոլոր ֆուտբոլիստներն են դրանք ստացել:

Անհարմար իրավիճակ է ստացվել այն պատճառով, որ ակումբը չափից շատ աշխատակից է ուղարկել մրցանակ ստանալու:

Հաստատված ծրագրի համաձայն՝ մեդալները նախատեսված են եղել 30 հոգու համար, ևս 20 մեդալ մրցանակաբաշխությունից հետո ՈՒԵՖԱ-ն հանձնում է ակումբների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք բաժանեն աշխատակիցներին:

Հյոն Մին Սոնն այն ֆուտբոլիստներից էր, որոնց մեդալը հանձնել են հանդերձարանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ