Logo

Հյոն Մին Սոնը հավաքականի խաղընկերների հետ վիճաբանության ժամանակ վնասվածք է ստացել

16:01 / 14.02.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը հավաքականի ճամբարում խաղընկերների հետ վիճաբանության ժամանակ վնասել է ձեռքի մատը, հայտնում է The Sun-ը:

Կոնֆլիկտը տեղի է ունեցել Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի նախօրեին:

Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստներն արագ ավարտել են թիմային ընթրիքը, որպեսզի սեղանի թենիս խաղան: Թիմի ավագ Սոնը դժգոհ է մնացել նման պահվածքից և խաղընկերներին խնդրել է վերադառնալ սեղանի շուրջ: Ֆուտբոլիստների միջև զրույցը վերածվել է վիճաբանության:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի հավաքականը կիսաեզրափակիչում 0-2 հաշվով անակնկալ պարտություն էր կրել Հորդանանից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ