«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը կարծիք է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին:
«Յուրաքանչյուր անգամ, երբ որևէ ֆուտբոլիստ վնասվածք էր ստանում, Տուխելը տրանսֆեր էր պահանջում: Նոր ֆուտբոլիստների հարցը քննարկվում էր անդադար: Նման պահանջներ Վենսան Կոմպանիից երբեք չեմ լսել»,- t-online-ի հետ զրույցում ասել է գերմանացին:
Տուխելը 1,5 տարի է աշխատել «Բավարիայում» և դարձել է Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթող:


