Ֆուտբոլի աղջիկների Հյուսիսային Կորեայի Մ17 հավաքականը երկրորդ Մունդիալն անընդմեջ նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
Մարոկկոյում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում հյուսիսկորեուհիները 3-0 հաշվով հաղթել են Նիդերլանդների Մ17 հավաքականին:
Ընդհանուր առմամբ` Հյուսիսային Կորեայի Մ17 հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն և այդ ցուցանիշով լավագույնն է:


