Logo

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում տեղի կունենա մարզչական փոփոխություն

17:49 / 01.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին դադարեցրել են համագործակցությունը, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։

Կողմերի պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 1-ին։

Ֆեդերացիայի տնօրենների խորհուրդը նոր գլխավոր մարզիչ կնշանակի մինչև դեկտեմբերի 25-ը։

Հյուսիսմակեդոնացիները 54-ամյա Միլևսկիի գլխավորությամբ հանդես էին գալիս 2021թ. օգոստոսից, 48 խաղում տարել են 18 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի, կրել 16 պարտություն։

Հյուսիսային Մակեդոնիան շարունակում է պայքարն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարում և մարտի 26-ին անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում մրցակցի դաշտում կհանդիպի Դանիայի ազգային հավաքականին։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ