Logo

Ի՞նչ է եղել այսօր

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 08.07.2021ՍՊՈՐՏ
04 18 - Ի՞նչ է եղել այսօր

Այս օրը աշխարհը հիշեցնում է ալերգիայի վտանգների մասին իսկ Ռուսաստանը նշում է ընտանիքի, սիրո և հավատարմության օրը: Համաշխարհային պատմության մեջ հուլիսի 8-ը մնացել է, որպես Վասկո դա Գամայի առաջին նավարկության  և Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության մեկնարկի օր: Այս օրն է ծնվել միլիարդատեր Ռոքֆելլերը, ամերիկացի ջազմեն Լուի Ջորդանը և ռուս ռոք երգչուհի Դիանա Արբենինան: Ինչպես նաև…

Այսօր Բակունցի հիշատակի օրն է

Ակսել Բակունցը ծնվել է 1899թվականի հունիսի 25-ին Գորիսում: Գրողի անձնագրային անուն ազգանունն է Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան: Իր գրական կեղծանված ծագումը հետևյալն է. գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:

Գորիսի ծխական դպրոցում, այնուհետև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելուց հետո աշխատել է Զանգեզուրի Լոր գյուղում որպես մանկավարժ: Մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր: Երկար ժամանակ զբաղվել է նաև գյուղատնտեսությամբ. Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ, իսկ պարբերականների հետ համագործակցությունը սահմանափակվել է «Նոր ուղի» հանդեսի և «Մաճկալ» պարբերականի շրջանակներում: Բակունցի նաև «Զանգեզուր» և «Արևի զավակը» ֆիլմերի կինոնկարների սցենարների հեղինակն է:

Նրա «Գավառական նամականին», «Մեր գյուղերում», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը անմիջապես գրավում են ընթերցողին: Իր տաղանդը մեծապես արտահայտվում է նաև «Միրհավ», «Սաբու» և «Ալպիական մանուշակ» պատմվածքներում: Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել նաև Բակունցին: Այսպիսով 1936 թվականի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքը ՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»: Բակունցի դատական նիստը տևում է ընդամենը 25 րոպե և կայացվում գնդակահարման որոշում: 1937թ.-ի հուլիսի 8-ին գրողը գնդակահարվում է Ստալինի ցուցումով:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ