Logo

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 02.09.2019ՄՇԱԿՈՒՅԹ
ինչ կարդալ սեպտեմբերին VNEWS  - Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

Սկսվել է տարվա ամենագրքային եղանակի՝ աշնան առաջին ամիսը: Դասեր, նոր զբաղվածություն ու հոբիներ, բայց, վստահ ենք, որ չես մոռանա լավ գրքեր ընթերցելու մասին:

Եվ այսպես՝ եթե պատրաստվում ես այս ամիս էլ գրապահարանդ լցնել նոր գրքերով, դիմավորել անձրևոտ այս սեզոնը պատուհանի կողքին՝ տաք թեյով, անուշեղենով ու իհարկե հետաքրքիր գրքով, ապա դու ճիշտ վայրում ես:

Ահա VNews-ի կողմից առաջարկվող 5 գիրք սեպտեմբերի համար:

1. Ջեննի Հան՝ «Բոլոր այն տղաներին, որոնց նախկինում սիրել եմ» | «To All the Boys I’ve Loved Before»

Լառա Ջինը երբեք բացահայտ չի խոստովանել ու խոստովանում իր սերն այն տղաներին, որոնց սիրում է: Դրա փոխարեն նա նամակներ է գրում նրանց, սակայն երբեք չի ուղարկում դրանց հասցեատերերին: Մի օր Լառա Ջինը պարզում է, որ իր անկողնու տակ գտնվող արկղը բացվել է ու նամակները, որոնք այդքան տարիներ պահել էր, ուղարկվել են այն տղաներին, որոնց նախկինում սիրել է: Տղաները, ստանալով նամակները, շտապում են հանդիպել նրան ու հարցնել դրանց մասին, ինչից Լառա Ջինն ուղղակի խուսափում է: Իր անցյալին ու տղաներին դեմ դիմաց կանգնել սովորելու ընթացքում Լառա Ջինը սկսում է հասկանալ, որ գո՞ւցե այս ամենն այդքան էլ վատ չէ:

ինչ կարդալ սետտեմբերին 5 960x546 - Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

2. Հերման Հեսսե՝ «Հուլունքախաղ» | «Das Glasperlenspiel»

Այս ստեղծագործությունը Հերման Հեսսեի վերջին մեծ վեպնէ: Այն ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմանտիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները: «Հուլունքախաղ» վեպը Հեսսեին բերեց աննախընթաց հեղինակություն. ոչ միայն Նոբելյան մրցանակ, այլև չխամրող փառք՝ գրանցելով նրա անունը այն մեծերի շարքում, ովքեր կերտել են եվրոպական ոգին:

ինչ կարդալ սետտեմբերին 4 960x546 - Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

3. Ջոջո Մոյես՝ «Ես մինչ քեզ» | «Me Before You»

Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:

ինչ կարդալ սետտեմբերին 2 960x546 - Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

4. Ջոն Գրին՝ «Անվերջ Կրիաներ» | «Turtles All the Way Down»

16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում: «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:

ինչ կարդալ սետտեմբերին 1  960x546 - Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

5. Լուկաս Բերֆուս` «Կոալա» | «Koala»

Ո՞ւր կարող են տանել հարազատի մահվան կորստից ծնված մտքերը, երբ սուգը չունի պատշաճ բովանդակություն, քանի որ չես ճանաչել, սիրել ու գնահատել նրան: Եղբայրը զլացել կամ գուցե ծուլացել էր շարադրել իր մահվան պատճառները, ինչը հուսահատեցնող, բայց նաև գայթակղիչ է որպես ինքնասպանության հետազոտության նյութ…

Ընթերցողն անակնկալ կերպով հայտնվում է Ավստրալիայում հենց այն բրիտանական նավերի հետ, որոնք լի էին թագավորության բանտերում այլևս չտեղավորվող հանցագործներով:

ինչ կարդալ սետտեմբերին 3 960x546 - Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ