Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է «Ռոստովից» և ստանձնել «Դինամոյի» ղեկը, հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ուշագրավ է, որ մինչև ակումբի պաշտոնական հայտարարությունը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման ժամանակ հաղորդավար Բորիս Կրյուկը Կարպինին ներկայացրել է որպես ազգային հավաքականի և «Դինամոյի» գլխավոր մարզիչ։
Հաղորդման այդ հատվածը հրապարակվել է «Դինամոյի» տելեգրամյան ալիքում և վերնագրվել` «Նախամրցաշրջանային գլխավոր հարցը լուծված է»։
Ռուս մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր: