Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրի ՊՍԺ - «Մարսել» խաղին ներկա են եղել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ու մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյունդը:
Bayern & Germany-ն տեղեկացնում է, որ մյունխենյան ակումբի ներկայացուցիչները հետևել են փարիզցիների վինգեր Բրեդլի Բարկոլային և «Մարսելի» կիսապաշտպան Լուիզ Էնրիկեին:
«Ռեկորդմեյստերի» մարզական տնօրենը հետագայում հերքել է տարածված տեղեկությունը.
«Միջազգային դադարից հետո դա առաջին խաղերից էր Եվրոպայում: Մենք պարզապես ցանկանում էինք հետևել լավ ֆուտբոլ ցուցադրող ՊՍԺ-ին:
«Բավարիան» երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստների պակաս չունի: Ցանկանում ենք նրանց ավելի շատ խաղաժամանակ տրամադրել: Մեզ համար կարևոր է, որ փորձառու խաղացողների կողքին ունենանք նաև երիտասարդների:
Մեր թիմը լի է էներգիայով և ցանկանում է բարելավել տարբեր խաղային ասպեկտներ» - ասել է Ֆրեյունդը:


