Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավարտեց մրցելույթը Iași Open WTA-250 կարգի մրցաշարում։
Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակիչում 6-7 (4-7), 2-6 հաշվով պարտվեց Մարիա Լուրդես Կառլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 13 րոպե։
Առաջին սեթում Ավանեսյանը հաղթում էր 5-1 հաշվով, իսկ 12-րդ գեյմում չորս սեթ-փոյնթ ուներ, բայց չկարողացավ իրացնել դրանք ու պարտվեց սեփական մատուցումը։
Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։
Լուրդես Կառլեն քառորդ եզրափակիչում կմրցի Վարվառա Գրաչևա (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) - Սորանա Կիրստյա (Ռումինիա, 166-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։