Logo

IBA-ը կանցկացնի ռեկորդային մրցանակային ֆոնդով աշխարհի առաջնություն

19:59 / 02.10.2025Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հայտարարել է բռնցքամարտի տղամարդկանց 2025թ. աշխարհի առաջնություն անցկացնելու որոշման մասին: Այն տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 2-13-ը Դուբայում: Մրցաշարը կլինի լայնածավալ «Բռնցքամարտի փառատոնի» մաս:

Աշխարհի առաջնությունը կունենա ռեկորդային` 8 միլիոն դոլարից ավելի մրցանակային ֆոնդ: Յուրաքանչյուր քաշային կարգի չեմպիոնը կստանա 300,000 դոլար, արծաթե մեդալակիրը՝ 150,000 դոլար, բրոնզե մեդալակիրները՝ 75,000 դոլար, իսկ 5-րդ տեղը զբաղեցնողները՝ 10,000 դոլար: Այդ գումարները կբաշխվեն մարզիկների, մարզիչների և ազգային ֆեդերացիաների միջև (50%-ը՝ բռնցքամարտիկին, 25%-ը՝ մարզչին և 25%-ը՝ ֆեդերացիային):

Հայաստանը շարունակում է մնալ IBA-ի անդամ:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս World Boxing-ը Լիվերպուլում անցկացրել էր բռնցքամարտի աշխարհի առաջնություն, որին մասնակցել էին 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Чемпионат мира по боксу IBA

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ