Logo

Իբրահիմ Աֆելայն ընդգրկվել է ՊՍՎ-ի մարզչական շտաբում

17:42 / 22.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնայի» ու Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայն ընդգրկվել է ՊՍՎ-ի մարզչական շտաբում, հաստատում է Էյնդհովենը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։

39-ամյա մասնագետը կլինի ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Պետեր Բոսի օգնականը։

Աֆելայը նախկինում աշխատել է «Ֆեյենորդի» համակարգում, իսկ Նիդերլանդների Մ19 հավաքականում 2023-25թթ. եղել է գլխավոր մարզչի օգնականը։

Նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2011-15 թվականներին, 35 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա նաև 7 գոլ ու 10 ասիստ է գրանցել Նիդերլանդների հավաքականում անցկացրած 53 խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ