Logo

Իբրահիմովիչն ու «Միլանը» նոր պայմանագիր են կնքել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:23 / 18.07.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Միլան-Զլատան Իբրահիմովիչ

Իտալիայի չեմպիոն «Միլանն» ու 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր են կնքել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը ստորագրել են 1 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Զլատան Իբրահիմովիչը 2020 թվականի հունվարին է վերադարձել «Միլան», որի գույները պաշտպանել էր նաև 2010-2012 թվականներին:

Շվեդ ռմբարկուի նախորդ պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին: Ավելի վաղ Իբրահիմովիչը տարել էր ծնկի վիրահատություն, որի պատճառով խաղադաշտ չի կարող դուրս գալ 7-8 ամիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ