Logo

Իբրահիմովիչ. «Այժմ ամեն ինչ կփոխվի, քանի որ ես վերադարձել եմ»

00:12 / 09.02.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երկար դադարից հետո մարզումներին վերադառնալուց հետո կրկին նշել է, որ ինքը լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում:

«Ես մնում եմ լավագույններից լավագույնը, դեռ համար առաջինն եմ աշխարհում: Հիմա ամեն ինչ կփոխվի, քանի որ ես վերադարձել եմ։ Շատ մոտիվացված եմ. ուզում եմ նորից անել այն, ինչ ինձ պակասում էր այս 7-8 ամիսների ընթացքում: Ես շատ ժամանակ կորցրի։

Ինձ չի անհանգստացնում թիմի ճգնաժամը, այդպես էլ է լինում։ Լավագույն ելքը քիչ խոսելն ու սեփական ուժը խաղադաշտում ցուցադրելն է»,- 41-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը:

Իբրահիմովիչը նախորդ տարվա ամռանը ծնկի վիրահատություն էր տարել, ընթացիկ մրցաշրջանում շվեդ ֆուտբոլիստը դեռ հանդիպման չի մասնակցել: 

Հիշեցնենք, որ «Միլանը» բոլոր մրցաշարերում անցկացրած 7 անընդմեջ խաղում չի հաղթել: Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 21 խաղից հետո 38 միավորով 6-րդն է Ա Սերիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ