Logo

Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականում

17:03 / 03.04.2024Ֆուտբոլ
null

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի ազգային թիմի կազմում, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հունիսի 8-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում» Շվեդիայի և Սերբիայի հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում, որի ընթացքում երկրպագուները և կազմակերպիչները շնորհակալություն կհայտնեն 42-ամյա ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 122 հանդիպում և խփել է 62 գոլ: Լեգենդար հարձակվողն ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Իբրահիմովիչը ռեկորդային 12 անգամ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2013-ին տարվա լավագույն գոլի համար ստացել է Պուշկաշի մրցանակը:

Այժմ շվեդ գերաստղը իտալական «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեի գլխավոր խորհրդականն է: «Միլանը» նրա կարիերայի վերջին ակումբն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ