Logo

8 ամիս անց Իբրահիմովիչը մարզվել է «Միլանի» ընդհանուր խմբում (ֆոտո)

20:06 / 03.02.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։

8 ամսվա ընդմիջումից հետո 41-ամյա ֆուտբոլիստը մարզվել է թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իբրահիմովիչը նախորդ անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2022 թվականի մայիսին, որից հետո ծնկի վիրահատության է ենթարկվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շվեդիայի հավաքականի նախկին ավագը խաղադաշտ կվերադառնա փետրվարի միջնամասում և կկարողանա մասնակցել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին (փետրվարի 14-ին):

Ա Սերիայի 20 տուրերից հետո «Միլանը» 38 միավորով 5-րդ տեղում է և հաջորդ տուրում փետրվարի 5-ին կմրցի «Ինտերի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ