Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գլխավորել է IFHHS-ի վարկածով աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշը։ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հաշվի է առել 1987 թվականից հետո գրանցված արդյունքները:
Իտալական «Պարմայի» դարպասապահին հաջորդում են, իսպանացի Իկեր Կասիլյասը, Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի ավագ Մանուել Նոյերը: Թոփ-5-ում են նաև Պետր Չեխը և Էդիվին վան դեր Սարը:


