Իգա Շվյոնտեկը հաղթել է Սեուլի WTA-500 կարգի մրցաշարը։
Եզրափակիչում լեհ թենիսիստուհին համառ պայքարում 1-6, 7-6 (7-3), 7-5 հաշվով 2 ժամ 46 րոպեում առավելության է հասել Եկատերինա Ալեքսանդրովայի (Ռուսաստան, 11-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
Շվյոնտեկը նվաճել է կարիերայի 25-րդ տիտղոսը՝ WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակելով 500 միավոր։ Սեպտեմբերի 22-ի թարմացումից հետո նա կշարունակի լինել աշխարհի երկրորդ ռակետը։


