Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբի նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն խոստովանել է, որ «Ալ Նասրի» աստղային նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուն է:
«Ռոնալդուն լեգենդ է: Իմ կարծիքով, նա բոլորի ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Ես շատ եմ հարգում նրան ու հիանում նրանով:
Ռոնալդուին լավագույնն եմ մաղթում «Ալ Նասրում», իսկ ես շարունակում եմ աշխատանքս «Ալ Հիլյալում»: Արդյունքը կտեսնենք մրցաշրջանի ավարտից հետո»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 37-ամյա պորտուգալացի հարձակվողն «Ալ Նասր» է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերի վերջին և մասնակցել 1 պաշտոնական հանդիպման:


