«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Թուրինյան գրանդի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մասիմո Բրամբիլան։ 52-ամյա մարզիչը գլխավորում է «Յուվենտուսի» Մ23 թիմը։
«Բիանկոներին» Տուդորի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. մարտից, 24 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։


