Logo

Իտալական ևս մեկ ակումբ է հերքել Սպերցյանի մասին լուրը

13:45 / 08.06.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլիի» սպորտային տնօրեն Ջովանի Մանան հերքել է, որ ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով.

«Ներկա պահին բացարձակ հետաքրքրված չենք Սպերցյանին ձեռք բերելու հարցում»,- մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն տեղեկությունը հերքել էին նաև Թուրինի «Յուվենտուսի» ու «Ֆիորենտինայի» ներկայացուցիչները։

Ըստ մամուլում տարածված լուրերի` 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել ցանկանում են նաև Հռոմի «Լացիոն» ու Ամստերդամի «Այաքսը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ