Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կին և գործակալ Վանդա Նարայի մոտ ախտորոշվել է լեյկեմիա:
Marca-ի հաղորդմամբ՝ Նարայի մերձավորներից մի քանիսը հաստատել են արյունատար համակարգի չարորակ հիվանդության փաստը:
Չորեքշաբթի երեկոյան արգենտինացի ֆուտբոլիստի կինը որովայնի շրջանում ցավերով դիմել է բժշկի, ինչից հետո հոսպիտալացվել է: Անալիզների պատասխանները վատը չեն եղել, սակայն հինգշաբթի Նարային տեղափոխել են Բուենոս Այրեսի մասնավոր հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշել են լեյկեմիա:
Իկարդին մտադիր է կնոջ բուժումն իրականացնել Իտալիայում:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացած է 2014 թվականից:


