ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է վերադառնալ Ա Սերիա:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ արգենտինացուն իր կազմում ցանկանում է տեսնել Իտալիայի առաջնության նորեկ «Մոնցան»:
Տրանսֆերն արագացնելու համար ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին Իկարդիի կնոջը՝ Վանդա Նարային առաջարկել է սեփական հաղորդում իտալական հեռուստատեսությունում: Նարան հանդիսանում է նաև 29-ամյա խաղացողի գործակալը: ,
«Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին «Մոնցան» գնել է 2018 թվականին: Ակումբի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է Ադրիանո Գալիանին:
Փարիզյան թիմում Իկարդին վաստակում է տարեկան 10 մլն եվրո: Նորանշանակ սպորտային տնօրեն Լուիշ Կամպուշը գտնում է, որ հարձակվողը պետք է հեռանա այս ամառ:


