Logo

Իլոն Մասկը ցանկանում է գնել «Լիվերպուլը»

10:49 / 08.01.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի ամենահարուստ մարդ Իլոն Մասկը ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը», Times Radio-ի եթերում ասել է նրա հայրը՝ Էրոլ Մասկը:

- Ձեր որդին ցանկանո՞ւմ է գնել «Լիվերպուլը»:

- Չեմ կարող մեկնաբանել, որովհետև նրանք գինը կբարձրացնեն:

- Ես «Լիվերպուլի» երկրպագու եմ, ինձ համար կարևոր է: Իլոնը «Լիվերպուլը» գնելու ցանկություն հայտնե՞լ է:

- Այո՛, բայց դա չի նշանակում, որ նա կգնի ակումբը: Իհարկե, նա շատ կուզեր, ես` նույնպես:

- Ինչո՞ւ հենց «Լիվերպուլը»:

- Նրա տատը ծնվել է Լիվերպուլում, մենք ազգականներ ունենք այդ քաղաքում: Բախտ ենք ունեցել ճանաչելու The Beatles խմբի անդամներին, որովհետև մեր ընտանիքի անդամը նրանց հետ է մեծացել: Այնպես որ, ամուր կապ ունենք Լիվերպուլի հետ:

Forbes-ը Իլոն Մասկի կարողությունը գնահատում է 430 միլիարդ դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա