Logo

Իլյա Զաբառնին պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

13:43 / 12.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ուկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբառնին տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն», հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Զաբառնին նոր ակումբում կխաղա «6» համարի մարզաշապիկով:

Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին գրեթե 23 միլիոն եվրոյով էր տեղափոխվել «Բորնմութ», որի կազմում 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 գրավմամբ: Ուկրաինայի ազգային հավաքականում Իլյա Զաբառնին մասնակցել է 49 հանդիպման և խփել 3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ