Logo

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 30.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
սդֆս - «Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2017 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Միշան (Միքայել Գրիգորյան), WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը Արցախին նվիրված երգ են ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ Արցախ» երգի հոլովակն արդեն համացանցում է:

Երգի խոսքերը գրել են Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը, երաժշտությունը՝ Միշան և Անտոն Վիլինսկին: Տեսահոլովակի պրոդյուսերը Ռոբերտ Ռուբենինն է, մոնտաժի ռեժիսորը՝ Վլադիսլավ Զիզդոկը:

«Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը շուտով Արցախի մասին ֆիլմերն են ներկայացնելու: Մենք նրանց հետ թիզեր ենք պատրաստել և սաունդթրեք ենք ձայնագրել այդ ֆիլմերի համար: Նման հնարավորության համար շնորհակալ եմ ռազմական լրագրողներին, իմ թիմին՝ W Music-ին: Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Մի՛ ամաչեք ձեր հույզերից և արցունքներից»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Միշան՝ շեշտելով, որ երգը նվիրում են ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին:

saa - «Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ