Logo

«Իմ կյանքը դրանից հետո փոխվեց». Ո՞ր խաղն է Ռոդրիգոյին աստղ դարձրել  

16:35 / 09.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն պատմել է, թե ինչպես է «Մանչեսթեր Սիթիի» դեմ 2022 թվականին կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումն ազդել իր կարիերայի վրա:

«Այդ խաղը շատ բան փոխեց իմ կյանքում: Այդ երկու գոլերից հետո ֆուտբոլում իմ կարգավիճակը փոխվեց: Մարդիկ սկսեցին ինձ այլ աչքով նայել: Տվյալ դուբլն առաջընթաց դարձավ իմ կարիերայում»,- բրազիլացու խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբն» այդ օրը հաղթել էր 3-1 հաշվով, իսկ Ռոդրիգոն հիմնական ժամանակի վերջում դարձավ դուբլի հեղինակ:  

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» գլխավոր եվրագավաթի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնեն ապրիլի 9-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ